Մամուլ

Փարաքարի ճանապարհին երիտասարդ տղան չթույլատրելի հատվածով ճանապարհն անցել, հոսանքահարվել ու մահացել է

Փարաքարի ճանապարհին երիտասարդ տղան չթույլատրելի հատվածով ճանապարհն անցել, հոսանքահարվել ու մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:

paraqar chanaparh

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլիներ մոտ 30 տարեկան: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Կիսվել