Մամուլ

Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության գործով վկա Արծրուն Գալստյանը դուրս է գրվել հիվանդանոցից. ի՞նչ է հայտնի

24News-ը գրում է, որ Մերձավանում՝ Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության գործով վկա Արծրուն Գալստյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշենք, որ վերջինս բուժօգնության էր տեղափոխվել Աստղիկ ԲԿ։

Գալստյանը դեռ օրեր առաջ՝ ստացած վնասվածքներից գիտակցության գալուց հետո է հարցաքննվել։

Հիշեցնենք, որ Արծրուն Գալստյանը սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի հետ գտնվել էր Գրիգորյանին պատկանող առանձնատան դիմաց, երբ զինված անձը մոտեցել էր առանձնատանն ու կրակահերթ արձակել։ Կրակահերթի արձակման հետևանքով սպանվեցին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն ու ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2 կալանավորված անձ կա։