Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի և ժողովրդի վրա․ զանգում, ճշտում են․ Ռիչարդ Մադլենյան
Երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանը սոցցանցի իր էջում պատմել է ՀԷՑ-ի անակնկալի մասին:
«Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ՀԷՑ-ի հետ կապված իմ այսօրվա փոստից անմիջապես հետո ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է․ զանգահարում են և ճշտում են, թե ինչ խնդիր ունենք։ Սա անհավատալի՜ է…
Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է… այ քեզ անակնկալ։
Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի և ժողովրդի վրա։ Ռուսական տիղմահոտը իբրև թթվածին օգտագործած ամեոբանե՛ր, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԷՑ-ին, նրա նոր ղեկավարությանը և հուսով եմ՝ մեր փողոցի հարցը կկարգավորվի»,- գրել է նա։