Ազատ խոսքՄամուլ

«Փաստորեն Կապանի հիվանդանոցում «կորոնավիրուսի դեպքի» թեման այդքան էլ օդից չէր»

«Փաստորեն Կապանի հիվանդանոցում «կորոնավիրուսի դեպքի» թեման այդքան էլ օդից չէր»

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Փաստորեն Կապանի հիվանդանոցում «կորոնավիրուսի դեպքի» թեման այդքան էլ օդից չէր։ Ըստ իշխանության ներկայացուցչի՝ Մեղրիի անցակետից «հոսպիտալացման … մեկ դեպք է գրանցվել. ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ավելի ուշ ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ»:

Ենթադրում եմ, որ խոսքը հենց Կապանի ԲԿ-ի մասին է ու երբ տարել են ԲԿ, սկսել է աղմուկ տարածվել, թե «կորոնավիրուսով մարդ կա», թեպետ դեռ հաստատված չէր և ի վերջո չի էլ հաստատվել։

Հարցազրույցը դնում եմ մեկնաբանությունում, բավականին բան է ասում, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Հայաստան կորոնավիրուսի մուտքը և տարածումը կանխելու համար»։

Կիսվել