Ազատ խոսք

«Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է». Արմեն Աշոտյան

«Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:

Ահա սա է վարչախմբի պատկերացումները մեր ժողովրդի պատմության, քաղաքակրթական ժառանգության և ինքնության մասին:

Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով:

Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմությունը իրականում “կովկասյան” չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն է…»։

Կիսվել