ՄամուլՏեսանյութ

Փաստաթուղթը Նիկոլը ստորագրելու է պատերազմի արդյունքում. Արա Վարդանյան

Փաստաթուղթը Նիկոլը ստորագրելու է պատերազմի արդյունքում. Արա Վարդանյան

168․am-ը գրում է․ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային պետք է առանց հայերի, ուստի ակնհայտ է՝ Փաշինյանի ասած «խաղաղություն» բառի տակ դրված է արյունոտ ական, և պատահական չէ, որ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը սկսեց խոսել խաղաղության մասին, իսկ խոսելուն զուգահեռ՝ մենք ստացանք և շարունակում ենք ստանալ հարյուրավոր զոհեր և հարյուրավոր կիլոմետրերի կորուստ։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության վարած քաղաքականության ու դրա հետևանքների մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը։

«Փաշինյանը հանձնում է Հայաստանը՝ հանձնելու ընթացքում՝ ասֆալտ փռում»,- հավելեց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ է անում ընդդիմությունն այդ «փռվող ասֆալտի» վրա, որպեսզի բռնի Հայաստանը հանձնող իշխանության ձեռքը, Արա Վարդանյանը պատասխանեց.

«Ընդդիմությունը սկսել է պատերազմից հետո է՛լ ավելի թեժ պայքարել այս իշխանության դեմ, ցավոք սրտի, դեռ չի հաջողվել գեներացնել այնպիսի դժգոհության ալիք, որը կստիպեր, որ Նիկոլի իշխանությունը քանդվեր։

nikol pashinyan voroshum

Նիկոլն իր ձեռքով երբեք հրաժարական չի գրի, պետք է մենք դա բացառենք, ուստի ընդդիմության հույսը մինչև վերջերս նրա իշխանության ներսում ճաքեր առաջացնելն էր, հիմա արդեն, Արմեն Աշոտյանի ասած՝ սև կարապը՝ անսպասելիության գործոնը։

«Լինելու է պատերազմ, և Նիկոլն ինչ էլ ստորագրի, ստորագրելու է Հայաստանում պատերազմի արդյունքում։ Այսօր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ևս հայտարարել էր, որ Պրահայի հանդիպումից գոհ են, Ադրբեջանը ևս գոհ է:

Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս աշխարհին, որ իրենք կառուցողական են, հանդիպումից գոհ են, փոխարենը՝ դժգոհ է Փաշինյանը, որն այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ալիևի հետ ճանապարհների հարցով չի հաջողվել գալ համաձայնության։

Այսինքն՝ ստեղծում է Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմք, ուստի Հայաստանի տարածքում կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, որին կմասնակցեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը. այս տերությունները մեր հողը մեջ-մեջ են անելու, թե Երևանն ո՞ւմ կհասնի, այս պահին դժվար է ասել»,-  ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել