Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։
Պաշտոնապես հայտարարում եմ․ Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։ Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։
Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։
Շնորհակալություն ըմբռնումի համար: