Մամուլ

«Փաշինյան ջան, ինչա՞ նշանակում՝ ով քիչ աշխատավարձա ստանում, թող տաքսի քշի․ Աշխատավարձերի հարցը լուծելը կառավարության խնդիրն է»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փաշինյան ջան, ախր ինչա՞ նշանակում՝ ով քիչ աշխատավարձա ստանում ու մեքենա ունի թող նաև տաքսի քշի, կամ կառավարության մեքենաները անկապ կանգնած են, պայմանագրով տրամադրենք վարորդներին, թող տաքսի քշեն, որովհետև իրանց աշխատավարձը 90 հազար դրամա։

Ախր մեր քաղաքը պետքա մի քիչ մաքրել տաքսիներից, բայց մենք մարդկանց խորհուրդ ենք տալիս տաքսի քշեն։ Քաղաքը դարձնում ենք մեծ տաքսու պարկ , դրա համար էլ օրը 24 ժամ խցանումներ ու վթարներ են։ Այս հարցը կարգավորելու փոխարեն մի հատ էլ տաքսի քշելու կոչեր ենք անում։

Կոպիտ սխալա, որը ուղիղ ազդելու է քաղաքի վրա։ Վերջիվերջո շարքային քաղաքացիները մեղավոր չեն, որ պետական ապառատում և մասնավոր հատվածում աշխատավարձերը քիչ են ու ամբողջ քաղաքը չպետքա ողողվի տաքսիներով ու անհարամարություն պատճառի բոլորիս։

Աշխատավարձերի հարցը լուծելը կառավարության խնդիրն է ու դա քաղաքացիների հաշվին չպետք է կատարվի։ Խնդիրները այսպես լուծել չի կարելի, քանի որ դա խնդրի լուծում չէ, այլ հավելյալ խնդիրներ առաջացնելուն ուղղված ևս մեկ քայլ»։

Կիսվել