Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Լոնդոն․ այնտեղ է մեկնել նաև Ալիևը
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Լոնդոն․ այնտեղ է մեկնել նաև Ալիևը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ուղևորվել է Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: