Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում (Տեսանյութ)
Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա ՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար: Այս մասին վարչապետը հայտնել է «Տասս»-ին տված հարցազրույցում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ, հանդիպել, զրուցել», – ասել է Հայաստանի վարչապետը:
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում