Փաշինյանն ինչով հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա
Փաշինյանն ինչով հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանը պե՞տք է հպարտանա, որ ԱԱԾ տնօրենի որդին 600 հազար դոլարանոց տուն է գնել, որն ապօրինի գույքի ցուցակից հանվել է»։
«Վայ թաղեմ Փաշինյանին, սատկի պրծնենք»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ զարմացավ, թե ինչով պետք է հպարտանա Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞վ հպարտանա, որ ժողովրդին թալանե՞լ ա։ Երբեք կոռուպցիան չի վերանա, ով ուզում է գա»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե Նիկոլ Փաշինյանը տխրել է։
«Կարող ա շատ տխրել ա, զայրացել ա, զարմացել ա, ինչի՞ եք մտածում, որ պիտի հպարտանա։ Չեմ կարծում՝ պետք է հպարտանա կամ հպարտանում է։ Կարծում եմ՝ տխրել ա»,- ասաց նա։
«Տո կհպարտանա, բա ինչ կանի, իրան ինչ կա, անջատված մարդ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հպարտանալու ոչինչ չկա։ «Ոչ, հպարտանալու բան չի, ցավալու բան է»,- նշեց։
Մանրամասները՝ տեսանյութում։