Փաշինյանն ասֆալտին է փռում, իսկ նրա եղբորորդին ասֆալտ է փռում. շինարարական եռուզեռ՝ Իջևանում․ «Հրապարակ»
Փաշինյանն ասֆալտին է փռում, իսկ նրա եղբորորդին ասֆալտ է փռում. շինարարական եռուզեռ՝ Իջևանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում՝ ասֆալտին է փռում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։
Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջեւանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։
Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջեւանում տեւական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, եւ այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։
Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։