Ազատ խոսք

Փաշինյանն ասաց թե ինչու հեռախոսազույց չի ունեցել Պուտինի հետ Մայիսի 9-ի առթիվ

Փաշինյանն ասաց թե ինչու հեռախոսազույց չի ունեցել Պուտինի հետ Մայիսի 9-ի առթիվ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարցին, թե ինչու հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ Նախագահի հետ Մայիսի 9-ի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Ղարաբաղում էր։

21-րդ դարում…

ՀՀ վարչապետը, որին սպասարկում է «չթռնելուց ժանգոտող» ուղղաթիռը…
Բարեկամ երկրից` մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ հեռախոսազրուցի մասին…

Թողնենք այն փաստը, որ Արցախում գտնվելով էլ կարելի է հեշտությամբ կապ հատսատել (չնայած հեսա կասեն, որ «նախկինները» կառավարական կապը հետները տարել են)։ Թողնենք այն փաստը, որ կարելի էր խոսել նախորդ օրը։

Բայց…

Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր super ունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը…

Հետ բերեք գոնե «մինչև խորհրդարանը չփոխեք` ներդրումներ չեն լինելու» մակարդակը»:

Կիսվել