ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանն առաջիկայում հրաժարական կտա

Փաշինյանն առաջիկայում հրաժարական կտա

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

 Վարչապետն օրերս հանդիպում էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  Հանրապետության  նախագահը ևս բազմիցս նշել է, որ իրավիճակի հանգուցալուծում է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Հաշվի առնելով նաև վարչապետի՝ «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նիկոլ Փաշինյան

Հանդիպումից րոպեներ անց վարչապետ Նիկոլլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այս պահին հստակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հունիսի 20-ին, իսկ մինչ այդ, Սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է երկու անգամ հրաժարական տա եւ երկու անգամ խորհրդարանում վարչապետ չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի:

Ստացվում է՝ առաջիկա օրերին վարչապետն արդեն պետք է հրաժարական տա, որպեսզի ժամկետներում իշխանությունը տեղավորվի, նաեւ պետք է չեղարկվի երկրում հաստատված ռազմական դրությունը:

Կիսվել