Փաշինյանների ընտանիքը հավաքվել է Իջևանում
Փաշինյանների ընտանիքը հավաքվել է Իջևանում
Hraparak.am-ը գրում է․ Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորթ մայրը տիկին Երջանիկն, ամուսնու մահից հետո մեկնել է Ռուսաստան, այնտեղ բնակվող քրոջ մոտ:
Մեզ պատմեցին, որ նա վերադարձել է Հայաստան, և երեկ մեկնել է Իջևան: Մեր տեղեկություններով Իջևան է մեկնել նաև Աննա Հակոբյանը՝ դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ: Հավանաբար գնացել են տատիկին այցելության։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իջևանում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջին շրջանում հաճախ է մեկնում իր ծննդավայր, տարբեր միջոցառումների մասնակցելու և պարզապես՝ հանգստանալու։