Ազատ խոսք

Փաշինյանի PR-ով զբաղվողները պրիմիտիվ գրագողեր են. Նիկոլը կրկնօրինակում է Չավեսին. Գագիկ Համբարյան

Փաշինյանի PR-ով զբաղվողները պրիմիտիվ գրագողեր են. Նիկոլը կրկնօրինակում է Չավեսին. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանն ու Չավեսը, Չալոն ու Երշիկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին զանգահարում էր “պատահական” համարներով և հետաքրքրվում էր, թե մարդիկ ինչպես են ապրում արտակարգ դրության պայմաններում…

Փաշինյանի երկրպագուները այս զանգերի հանգամանքը սկսեցին օգտագործել որպես հարազատ կուռքի գովաբանման ևս մեկ մեթոդ՝ թե ինչ հասարակ և հասանելի է Հայաստանի վարչապետը հասարակության լայն շերտերի համար…

Այն, որ Փաշինյանը հասանելի չէ իր թիմակիցներից շատերի, էլ չեմ ասում հասարակության լայն շերտերի համար, դա գիտեն շատերը… Բայց դա չէ ինձ հետաքրքրում…

Խնդիրն այն է, որ Փաշինյանի PR-ով զբաղվողները պրիմիտիվ գրագողեր են…
Վառ օրինակը՝ հենց նույն հեռախոսազանգերի միջոցով մարդկանցից նրանց եղելության մասին իմանալն է…

Առաջին անգամ 1999 թ-ին այդ ձևաչափով հասարակության հետ շփվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, որի “Ալո, Չավես” հաղորդումն այնքան մեծ վարկանիշ ուներ, որ 2007 թ-ից այն ամեն օր ժամը 20:00-ից մինչև 21.30-ը հեռարձակվում էր Վենեսուելայի պետական հեռուսաընկերության եթերում…

Իսկ հիմա, առաջնորդվելով “Ամեն նորը լավ մոռացված հինն է” կարգախոսով, Փաշինյանն ու իր PR թիմը “գրագողությամբ” են զբաղվում…

Ի դեպ, Փաշինյանն ու իր “թավշյա” PR խումբը, 2018 թ-ի այսպես կոչված “հեղափոխության” ժամանակաշրջանում նաև ուրիշներից գողացել էին “դվորնյաժկա” Չալոյի հեղափոխությանը մասնակցելու գաղափարը…

Այդ ժամանակ Չալոյին հրապարակ նետելով` Փաշինյանը կրկնօրինակել էր “Երշիկ” մականունով շանը, որը 2008 թ-ից Աթենքի կենտրոնում մասնակցում էր ցույցերին և 2011 թ-ին դարձել էր Հունաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների խորհրդանիշը…

Հ.Գ. Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը բազմաթիվ անգամ եղել է մեր թաղում, բայց այդպես էլ պատահական չմտավ մեր տուն ու չզագնեց ինձ…»։

Կիսվել