Քաղաքականություն

Փաշինյանի որոշումն առաջացրել է կուսակիցների զարմանքը

Փաշինյանի որոշումն առաջացրել է կուսակիցների զարմանքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշում է կայացրել ավելի շատ հանդիպումներ անցկացնել կուսակցության ակտիվի հետ։ Հենց դրանով էր պայմանավորված նաև ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստի անցկացումը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս բավական պարփակված է եղել և շատերը չեն կարողացել իր հետ հանդիպել։

Եվ հիմա ArmLur.am-ի տեղեկություններով, որոշում է կայացվել այդպիսի հանդիպումներ անցկացնել երեկոյան ժամերին, որպեսզի հասկանան, թե կուսակցության ներսում ինչ է կատարվում։

Մենք պարբերաբար գրել էինք , որ Փաշինյանը երկար ժամանակ է՝ չի վստահում իր թիմակիցներին և արդեն կուսակցության փոխնախագահներին ասել է, որ նման հանդիպումները պետք է հաճախակի բնույթ կրեն։

Այս ամենի միջոցով էլ կհասկացվի, թե ինչ է կատարվում։ Եվ այս հանգամանքը ևս առաջացրել է կուսակիցների զարմանքը, քանի որ մինչև այժմ միջնորդավորված հանդիպումներ են միայն եղել։

Նախաձեռնող խումբն ունի իր մշտական ներկայացուցիչները, սակայն փոփոխություններ ևս կլինեն։

Կիսվել