Մամուլ

Փաշինյանի լուսանկարի տակ հայհոյանք կատարելու համար քաղաքացին որոնվում է

Փաշինյանի լուսանկարի տակ հայհոյանք կատարելու համար քաղաքացին որոնվում է

«Առավոտը» գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

nikol pashinyan anna hakobyan harsaniq

Մեր տեղեկություններով՝ վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո, և քանի որ արդեն ուժի մեջ են մտել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի փոփոխությունները, հայրենի իրավապահները սկսել են կիրառել այն, բնականաբար, ընտրովի, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին կամ իշխանության այլ բարձրագույն ներկայացուցիչների:

Հոդված 137.1-ի դիսպոզիցիան ծանր վիրավորանքն է՝

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

nikol pashinyan karavarutyun

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

(137.1-ին հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-323-Ն)

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել