Մամուլ

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։

Ինչպես հաղորդում է «База»-ն՝ Փաշինյանի ACJ319-ը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ թույլտվություն չի ստացել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։

ՀՀ վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո մեկնում էր Մոսկվա, որտեղ պատրաստվում է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

pashinyan moskva