Փաշինյանի Արմավիրի մարզ այցից հետո՝ մարզպետն ազատվել է պաշտոնից
Փաշինյանի Արմավիրի մարզ այցից հետո՝ մարզպետն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ երեկ Լոռու մարզ այցից հետո Վարչապետը պաշտոնից ազատել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: