Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդը՝ ազատության մեջ, իսկ հերոսածին մորը՝ կալանք
Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդը՝ ազատության մեջ, իսկ հերոսածին մորը՝ կալանք
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում արդարադատության որակի ցուցիչը հետևյալն է.
Հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահ պատճառած՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ նույն Փաշինյանի 23-ամյա որդուն Եռաբլուր տանելու նպատակով միայնակ առևանգելու մեջ մեղադրվող՝ հայրենիքին իր որդուն նվիրած, հերոսածին մոր, կնոջ նկատմամբ կիրառելի է համարվել ծայրահեղ խափանման միջոց կալանքը։
Կարծում եմ, որ նրանց մեղսագրվող հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանների անհամատեղելիությունը, մեղադրյալների միջև տարբերությունը բացատրելու կարիք չկա»։