ՄամուլԱզատ խոսք

Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել և հայհոյել է քահանային

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Ես ընդունում եմ այս պատերազմը» վերտառությամբ հրապարակում  է արել։

«Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների հույսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակությանը, կիրակնօրյա պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն…

Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել:

Բոլորս պետք է կրկնենք Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի 1918թ. մայիսին հնչեցրած խոսքերը: Հակառակ դեպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին:

Այն 5000-ից ավելի տղաները, որոնց կյանքը սա զոհաբերեց ալիևների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… ու ճիշտ կանեն:

Ես ընդունում եմ այս պատերազմը»,- նշել է Սեյրանյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել է, հայհոյել քահանային։

Հիշեցնենք՝ Մարմաշենի վանահայրը հայտարարել էր, որ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։