Փաշինյանը 7 անգամ դագաղի մեջ ֆռռալու է․ Գնունու շուկայի վաճառողները՝ հարկային «զուլումի» մասին
Վարդանանց 20 և 22 հասցեներում գտնվող տոնավաճառի վաճառողները, որը հանրությանը հայտնի է «Գնունու շուկա» անունով, բողոքում են կառավարության հարկային քաղաքականությունից՝ այն անվանելով «հարկային տեռոր»։
Oragir.News-ը զրուցեց տեղի վաճառողների հետ, ովքեր բարձրաձայնում են իրենց դժգոհությունը կառավարության որոշումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ եթե իշխանությունները հաշվի են նստում ժողովրդի հետ, ապա ինչո՞ւ որոշումներ կայացնելիս չեն խորհրդակցում հենց ժողովրդի՝ այս դեպքում՝ տնտեսվարողների հետ։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից շեշտակի մեծացվել է փոքր ու միջին բիզներսի ներկայացուցիչներիհարկային բեռը։ Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Հարկման այս տիրույթում աշխատող ընկերություն դժվար է գտնել, որ գոհ է այս նորամուծությունից։