Փաշինյանը Ֆրանսիայում նշել է ծննդյան օրը
Փաշինյանը Ֆրանսիայում նշել է ծննդյան օրը
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Ֆրանսիա։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Հանդիպման արարողությունից հետո Փաշինյանը հանդիպել է նաևՖրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
Այնուհետև ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Փաշինյանը շտապել է Փարիզի ռեստորաններից մեկը, որտեղ այնտեղի հայ համայնքի մեծահարուստներից մեկը ընթրիք է կազմակերպել հատուկ վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի ծննդյան առթիվ։