Մամուլ

Փաշինյանը վստահեցրել է, որ հաղթելու են ընտրություններին. Ինչ ուղերձ է նա հղել թիմակիցներին. «Ժամանակ»

Փաշինյանը վստահեցրել է, որ հաղթելու են ընտրություններին. Ինչ ուղերձ է նա հղել թիմակիցներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Փաշինյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, վստահեցրել, որ ընտրություններին ինքը գնալու է նույն կազմով, և կասկած չունի, որ կրկին ստանալու են հասարակության մեծամասնության վստահությունը:

նիկոլ փաշինյան

Փաշինյանի ուղերձը եղել է այն, որ իրենք պետք է շարունակեն լինել միասնական, որպեսզի կարողանան սահմանադրական մեխանիզմներով հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպմանը և հաղթանակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել