Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի. Ռոբերտ Քոչարյան
Փաշինյանի վարկանիշի անկումը խոր թրենդի մեջ է. նա վերարտադրվելու շանս չունի:
Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը վստահ է՝ Փաշինյանի հայհոյախառն գրառումներն ու ելույթները, նյարդային պահվածքը աշխատում են իր դեմ, նա այլևս փողոց գեներացնելու ուժ չունի:
Երկրորդ նախագահը պնդում է՝ Փաշինյանին չեն վստահում նաև միջազգային հարթակում. «Չեմ կարծում, թե արտաքին աշխարհում կա որևէ մի ուժ, որևէ մեկը, որը վստահում է Փաշինյանին, նրան չեն վստահում, բայց փորձում են օգտագործել»: