«Փաշինյանը պետք է նախապատվություն տա սեփական ռեսուրսներին». Լևոն Շիրինյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն լինել»,- այսօր ասուլիսի շրջանակներում ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։
«Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գաղափարախոսական և ծրագրային նմանությունները թույլ չեն տալիս Էդմոն Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժին դասական ընդդիմություն համարել:
Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն է ստացել, չնայած, ինչպես նախկինում ասել էի, խորհրդարանի նորմալ գործունեության համար «Իմ քայլը» դաշինքին բավական էր ձայների ընդամենը 60 տոկոսը հավաքել, այսինքն, կայուն մեծամասնություն ստանալ»։
Նա նաև նշել է, որ պետք է նախապատվություն տալ սեփական ռեսուրսներին, նոր միայն մտածել արտասահմանից եկածների մասին։
Լիանա Մարտիրոսյան