Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր հայեցակարգն Արցախյան կարգավորման գործընթացում
Գոնե այսքանից հետո Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր հայեցակարգն Արցախյան կարգավորման գործընթացում
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է․
«Հարց Փաշինյանին։
Հայտարարությունը կարդա և պատասխանի։
Այդ ի՞նչ սկզբունքներ ու տարրեր է քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը։
Ներկայացրու քո կարծիքը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսք գնում, ո՞րն է քո փոխզիջումը։
Եվ վերջապես, ինչու՞ չկա հղում ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացմանը:
Հ. Գ. Բա ասում էր փաստաթուղթ չի՞ քննարկվում։
Գոնե այսքանից հետո Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր հայեցակարգն ու լուծման տարբերակն Արցախյան կարգավորման գործընթացում։
Դե քեզ տեսնեմ Նիկոլ, դուխով»։