Փաշինյանը նշեց «առաջին բանը, որ պետք է փոխվի մեր բանակում»
Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ելույթով է հանդես եկել վարչապետ Փաշինյանը:
Նա նշեց, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների ու ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:
«Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Սկսած համազգեստից շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից:
Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ»,- մանրամասնեց վարչապետը: