Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050թ. նպատակները. ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, բնակչության թիվը հասցնել 5 մլն
Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050թ. նպատակները. ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, բնակչության թիվը հասցնել 5 մլն։ Այդ մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազ. աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում:
Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% -ոց հասանելիություն, և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։