«Փաշինյանը նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում». Ավետիք Չալաբյան
«Փաշինյանը նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում». Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել՝ պաշտոնից ազատելու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը այդ պաշտոնին է նշանակվել տառացիորեն կես տարի առաջ, և իր վրա է կրել անցած պատերազմի ողջ անմարդկային բեռը։
Քանի որ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությանը միացել են ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի պրակտիկորեն 90%-ը, Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատումով, Նիկոլ Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում, և գործող հրամանատարիներին փոխարինել իր կիսագրագետ կամակատարներով, ինչպես դա տեղի է ունեցել շատ այլ ոլորտներում։
Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երկրի սահմանադրությանը հետևող բարձրագույն պաշտոնատար անձ, Սահմանադրության 139 հոդվածով հնարավորություն ունի իր առարկություններով եռօրյա ժամկետում հետ վերադարձնել այս առաջարկը, իսկ դրանք չընդունելու դեպքում՝ դիմել Սահմանադրական դատարան։
Հաշվի առնելով իրավիճակի օրհասական բնույթը, և բանակի կազմալուծման իրական վտանգը, կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին գիտակցել պահի ողջ պատասխանատվությունը և մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության ոչ իրավաչափ և աղետաբեր առաջարկը»։