Փաշինյանը հպարտությամբ նշեց, որ իր պիջակը ոչ թե Gucci կամ Zilli է, այլ Հայաստանում կարված
Փաշինյանը հպարտությամբ նշեց, որ իր պիջակը ոչ թե Gucci կամ Zilli է, այլ Հայաստանում կարված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պիջակը, որը կրում էր օգոստոսի 17-ի հանրահավաքին, որոշ տեղերում նշել էին և լուրեր տարածել, որ այն «Gucci» է կամ «Zilli»։
Այսօր, երբ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին, առիթից օգտվելով՝ ասեց, որ իր պիջակը պատվիրված է Հայաստանում՝ մասնավոր դերձակի մոտ։
Վարչապետը շատ ուրախ է, որ Հայաստանում կարված իր պիջակը չի տարբերվում արտասահմանյան բրեդներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ իտալացիների սուր աչքից չէր վրիպել այն, որ ՀՀ վարչապետը հագնում է հայկական արտադրության՝ ձեռքով կարված կոշիկներ, և արժանացրել էին իրենց բարձր գնահատականին։