Մամուլ

Փաշինյանը հանդիպման հրավիրեց Գարեգին Բ-ին քննադատող հայտարարությանը միացած եպիսկոպոսներին

Փաշինյանը հանդիպման հրավիրեց Գարեգին Բ-ին քննադատող հայտարարությանը միացած եպիսկոպոսներին:

«Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են, եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում և ես, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նարնց դիրքորոշումները հայտարարություններից  բխող ամվելի մանրամասը հասկանամ»,-Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով մի խումբ եպիսկոպոսների հայտարարությունը, ովքեր Վեհափառ Հայրապետից պահանջում են Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին, բայց բացասական պատասխան են ստացել և «խստագույնս դատապարտել են Գարեգին Բ-ի թյուր ընթացքը»։

Նշելով որ Եկեղեցու հանդեպ իր դիրքրքշումը հայտնի է՝ Փաշինյանը ասաց, որ որդիական խոնարհությամբ ու նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը և վճռականությամբ ու հաստատակությամբ ողջունում է այն։