ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը համար 1 ստախոսն է, նա ոչ թե մոլորված զավակ է, այլ մոլորեցնող գայլ. Տեր Վրթանես

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության համար մեկ ստախոսն է, և քանի որ Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսներին ասել է՝ ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության համար։

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այն մասին, որ նա վախկոտ է, եթե մեկին ասում է՝ դու համարձակ ես, ուրեմն նա լկտի պահվածք ունի։ Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է՝ վարկաբեկվում է։

Այսօր հավատացյալներից մեկն ինձ ասում է՝ Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի՝ շատ շնորհակալություն իրենից, որովհետև եթե ինքն ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներիս մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն։

Այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք, եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց»,–ասաց նա։

Նա հավելեց, որ Փաշինյանը ոչ թե մոլորված զավակ է, այլ մոլորեցնող գայլ. «Մենք էլ մեր բարեպաշտ ժողովուրդին զգուշացնում ենք գառան մորթով գայլերից»։