Փաշինյանը հազիվ իր յուրայինների պահանջներն է բավարարում
Փաշինյանը հազիվ իր յուրայինների պահանջներն է բավարարում
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իր քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Գրության մեջ մասնավորապես ասվում է․
«Փաշինյանը շարունակում է ուժային կառույցների վարկաբեկումը
Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ձերբակալումները և նրանց շատ արագ ազատ արձակումը խեղկատակության էր նման…
Բայց իրականում այդ ամենն արվում է միտումնավոր և նպատակային. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության վարկաբեկման քաղաքկանությունը հասարակության աչքերում…
Սկզբում նա ձերբազատվեց այդ կառույցների խարիզմատիկ ղեկավարներից՝ Արթուր Վանեցյանից և Վալերիյ Օսիպյանից, ովքեր մեծ համակրանք էին վայելում…
Նախ, սկսվեց Օսիպյանի վարկաբեկման գործընթացը, որին սկսեցին “փչացնել” “Սասնա Ծռերի” դատական նիստի ժամանակ, երբ մեղադրյալներից մեկը Հայաստանի ոստիկանապետին անվանեց լակոտ և չպատժվեց դրա համար… Օսիպյանի վարկանիշը սկսեց կտրուկ նվազել…
Հաջորդիվ, պարոն Փաշինյանը շատ արագ ձերբազատվեց իր բնութագրմամբ հակահեղափոխական ԱԱԾ տնօրեն Վանեցյանից և նույն Օսիպյանից, որոնց փոխարինեց “անգույն” ԺՊ-ներով, որոնք, որքան հասկանում եմ, մեծ հաճույքով ստանձնել են իրենց ոլորտների վարկաբեկումը վերջնարդյունքին հասցնելու առաքելությունը…
Այսպես, ԱԱԾ-ի նման հիմնարկին հրահանգվել էր հանդես գալ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի մասին հայտարարությամբ, որն ուղղակի հեգնանք է այդ կառույցի նկատմամբ…
Հետո պարոն Փաշինյանն ուղղակի հանձնարարեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին սատանայի հետ համագործակցողներին հայտնաբերել…
Այսպիսի անլուրջ վերաբերմունքը ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության լայն շերտերի մոտ պետք է ստեղծի համապատասխան անլուրջ վերաբերմունք այդ կառույցի նկատմամբ…
Հունվարի 28-ի ոստիկանական գործողությունները նույն այդ “օպերայից” են. ընդդիմադիր գործիչների ասֆալտին փռելով շոու-ձերբակալումները և արագ ազատություն տալը ևս շատ մարդկանց մոտ բավական անլուրջ տպավորություն է ստեղծում ոստիկանության մասին…
Վերջին շրջանում ծաղրուծանակն ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ անչափ շատացել են… Ավելին, որքան նկատում եմ, նույն ՀՀ Ոստիկանությունը բավական ոչ ընդունելի, նույնիսկ տեղական իշխանությունների համար, կադրային քաղաքականություն է իրականցնում նաև մարզերում՝ ոստիկանապետներ նշանակելով օդիոզ, բազմաթիվ սկանդալներում հայտնված և վատահամբավ անձանց… Դրա ավառ օրինակը՝ Շիրակի մարզի ոստիկանապետն է…
Փաշինյանի այսպիսի քաղաքականությունն ուժային կառույցների նակտմամբ վարկաբեկում է նույն այդ ուժային կառույցները և դժգոհություն ստեղծում հասարակության մոտ, որի արդյունքում էլ “արդար” վարչապետը, որն, իբրև թե, բացարձակ կապ չունի ուժայինների այս անտրամաբանական և տկարամիտ քաղաքականության հետ, ավրալ մեթոդով կսկսի ստեղծել իշխանությունների երազած ԱԱԾ-ն և ոստիկանությունը…
Նոր ԱԱԾ և ոստիկանություն 2003 թ-ից հետո Վրաստանում ստեղծեց ամերիկացիների կողմից Վրաստանում իշխանության բերված Միխեիլ Սաակաշվիլին, որն այդ քաղաքականությունը իրականացրեց շատ արագ և առանց Փաշինյանի կողմից կիրառվող էժանագին սցենարների… Երկու տասնյակ հազարից ավել ոստիկաններ ազատվեցին աշխատանքից ու երկրում որոշ ժամանակ “բարդակ” իրավիճակ էր…
Հայաստանի վարչապետը, որը, որքան հասկանում եմ, հանրապետությունում փորձում է իրականցնել Սաակաշվիլիի “մեղմացված” քաղաքականությունը, մի բան հաշվի չի առել… Սաակաշվիլին, ի տարբերություն Փաշինյանի, ուներ մեծ գումարներ, որով փակում էր մարդկանց բերանները…
Փաշինյանը հազիվ իր յուրայինների պահանջներն է բավարարում՝ դժգոհություններ առաջացնելով հասարակության զգալի մասի մոտ…
Փաշինյանի իշխանության ամենամեծ խնդիրը՝ առանց նորը ստեղծելու հնի քանդելն է, որը ստեղծում է ամորֆ վիճակ և ամենաթողության զգացում, ինչը մեր պարագայում շատ վտանգավոր է…
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է միջնադարյան արքաների և ռուսական ցարերի քաղաքականությամբ, որի համաձայն, ամեն լավի հետևում կանգնած են արքաները և ցարերը, իսկ վատի՝ իշխանությունները…
Պլեբսը միշտ էլ հավատացել է այդ տկարամիտ վարկածին…
Զարմանալիորեն 21-րդ դարի Հայաստանում մի ստվար զանգված համոզված է, որ, օրինակ, ԿԳՄՍՆ ղեկավարն ինքնուրույն է ընդունում հասարակության մեծ մասի կողմից դատապարտվող և անընդունելի որոշումները, իսկ Փաշինյանն այդ ամենի հետ կապ չունի…
Սա ողբերգություն է…»։