ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանը կանդիպի Ալիևի հետ․ Նա պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի

ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման հարցին։ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։

Lրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու` այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, իր նախորդ հարցազրույցներից մեկում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, բայց որոշակի պայմանավորվածություն այս պահին չկա։ Հստակություն չկա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպման հարցում, թեև հայտարարվել էր, որ այդ թեման քննարկվել էր Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել