«Փաշինյանը կարծես ժիլետի թև լինի»․ Նարեկ Մանթաշյան
«Փաշինյանը կարծես ժիլետի թև լինի»․ Նարեկ Մանթաշյան
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանը կարծես ժիլետի թև լինի
Օրեր առաջ լուր տարածվեց, թե իբրև կառավարական ամառանոցում ծեծկռտուք է եղել քպ անդամների միջև:
Միջադպին կարևորություն չտվեցի (դե հիմա, տղա են կռվել են): Սակայն մի կարևոր հետևություն արեցի, այն է՝ Նիկոլ փաշինյանը նույնիսկ իր թիմում չունի բավարար հեղինակություն, որ իր ներկայությունը զսպի նման միջադեպերը: Այսօր վերջնականապես համոզվեցի, որ նա ընդամենը «ժիլետի թևք է»:
ԱԺ ում Նիկոլի ներկայությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ, ցավալի է… Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ես պաթոլոգիկ ատում եմ, անհնար է պատկերացնել, որ իր ներկայությամբ կարող էր նման բան տեղի ունենալ, հաշվի առնլով նույնիսկ, թե ինչպիսի ուժեղ անհատականություններով էր նա շրջապատված:
Այստեղ կա 2 խնդիր.
1. Այդ շրջապատի ուժեղ անհատները, ի տարբերություն այսօրվա ճիվաղների հասկանում էին պետությունն ու պետականությունը
2. Երկրի ղեկավարը մեծ հեղինակություն էր իր թիմում»։