Փաշինյանը զանգահարել է Պուտինին
Փաշինյանը զանգահարել է Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը… Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին»,- նշել է մամուլի քարտուղարը:
«ՌԴ ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին»,- հավելել է Պեսկովը: