Մամուլ

Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարում պարտվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը չի դադարում Հայ առաքելական եկեղեցու դեմ անթաքույց արշավը։

Երեկ տեղեկացանք, որ մի շարք հոգևորականներ հրավիրվել են ՔԿ, ապա նրանցից վեցին արգելվել է ՀՀ սահմանը լքել։ Սա բացահայտ քայլ է կանխելու Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է տեղի ունենար Ավստրիայում։

Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական, նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։

Նրանք են Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը,Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հրապարակ»-ի  հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․

«Այս ամենը մեկ բան է նշանակում՝ Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարում պարտվեց։

Պարտվեց՝ բոլոր իմաստներով։ Նա փորձեց եկեղեցին քանդել բոլոր իմաստներով, սակայն դա նրան չհաջողվեց, ինքն իր դեմ դուրս եկավ, հիմա էլ հասկանալի է, որ Հայաստանում շատ բարդ է լինելու եպիսկոպոսաց ժողովը, այդ պատճառով էլ այն որոշվեց անցկանցել արտերկրում, սակայն Փաշինյանը հասկանում է, որ եպիսկսպոսաց ժողովը եկեղեցու դիրքերը ամրապնդելու է, այդ պատճառով նա փորձում է այս ճանապարհով եկեղեցին քայքայել, սակայն չի ստացվելու։

Ամեն կերպ այժմ փորձելու են խանգարել եպիսկոպոսաց ժողովի կայացմանը, կիրառվելու են վարչական ռեսուրսներ։

Փաշինյանը արդեն իսկ գիտակցում է, որ պարտվել է, հիմա փրփուրներից է կախվում»։