«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով»․ ռուսական արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով»․ ռուսական արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին
Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Մոսկվայում գնահատել են որպես «սադրիչ ու անպատասխանատու»։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում անելով իր աղբյուրներին։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես՝ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։
Տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ-ին փորձում դարձնել Ուկրաինա 3, եթե Մոլդովան համարենք Ուկրաինա 2, իսկ Փաշինյանը 7 մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է գործակալության աղբյուրը։