ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանը բոլորին սթափեցրել է. Նա գոհ է 2 նախարարից «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտադրումներով: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարությունում այդ մի նախարարն է արդյունավետ աշխատում:

Դժվար է ասել՝ դա օբյեկտիվ վիճակ է, թե՞ լավ PR–ի հետեւանք: Սակայն, թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, մեղմ ասած, առանձնապես գոհ չէ իր կառավարության, ավելի կոնկրետ՝ նախարարների զգալի մասի գործելաոճից եւ արդյունավետությունից:

Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանին եւս գոհացնում է միայն Արսեն Թորոսյանի ՕԳԳ–ն, մասամբ նաեւ Հակոբ Արշակյանի գործողություններն են դուր գալիս, ինչի մասին նա անգամ արտահայտվել է նեղ շրջանակում, իսկ ահա մասնավորաբար Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Էրիկ Գրիգորյանը, մեղմ ասած, այնքան էլ չեն արդարացնում հույսերը: Մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը բոլորին սթափեցրել է եւ հրահանգավորել աշխատել հավուր պատշաճի»:

Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում

Կիսվել