Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել
Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել
Hraparak.am-ը գրում է․ Իր սեռը «արու» ներկայացրած Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի սկանդալային որոշման աղմուկը դեռ չի մարել, նոր աղմկահարույց նշանակման մասին է մեզ հայտնի դարձել, այս անգամ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում:
Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մխիթարյան անուն ազգանունով մի երիտասարդի է նշանակել խոշորացված Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին հնարավոր են նոր միավորումներ եւս:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը եւս կիսագրագետ երիտասարդ է, Քարինջում զբաղվել է անասնապահությամբ, ապա գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել՝ չունենալով բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում:
Ֆեյսբուքի իր էջում Տիգրան Մխիթարյանը իր կրթության մասին գրել է.« Հաճախել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ դպրոց»։ Մինչդեռ արդեն 7 տարի է, ինչ Վանաձորի մանկավարժականը ինստիտուտ է կոչվում, ոչ թե դպրոց:
Տիգրան Մխիթարյանը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, շատերի պես արագ ճամբարափոխ է եղել ու քայլել հեղափոխության օրերին: