ՄամուլՏեսանյութ

«Փակում ենք Մասիվից Կենտրոն իջնող ճանապարհը». Լևոն Քոչարյանը քաղաքացիների հետ ճանապարհ է փակել

«Փակում ենք Մասիվից Կենտրոն իջնող ճանապարհը». Լևոն Քոչարյանը քաղաքացիների հետ ճանապարհ է փակել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից է, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ վերջինս մի խումբ քաղաքացիների հետ ակցիա է իրականացնում Մասիվի ճանապարհին՝ փակելով այն։

«Արդեն մոտ կես ժամ ճանապարհը փակ է այստեղ: Ինչպես հայտարարվել էր մինչեւ ժամը 2-ը ակցիան կշարունակվի, իսկ 15.30-ին պետք է գալ ու մասնակցել Ֆրանսիայի հրապրակում կյանալիք հավաքին»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

akcia masiv

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Տեսանյութը ստորև

Կիսվել