Ազատ խոսքՄամուլ

«Փաթթած կունենամ սարքածդ վկաներին». Աջափնյակի փոխթաղապետը՝ Արթուր Վանեցյանին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջը կրկին անհասանելի է: Էջը ջնջվել է այն բանից հետո, երբ էջում հյատնվեցին ոչ ադեկվատ գրառումներ, ուղղված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ «Փաթթած կունենամ սարքածդ վկաներին»։

Հիշեցնենք, որ Մանուկյանը իր էջը ևս մեկ անգամ փակել էր, երբ էջում կրիկին ոչ ադեկվատ գրառում հայտնվեց՝ ուղղված Աջափնյակի թաղապետին: Այն ժամանակ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են և այդ գրառումներն իր փոխարեն արել:

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արամ Մանուկյանի վերաբերյալ։ «Կհիշեք, վարչապետի այն խոսքը, որ 21 տարեկանում ՀՀ քաղաքացին պետք է բարձրագույն կրթություն ունենա, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզվի իմացություն:

Ծանոթացեք` Աջափնյակի հեղափոխական փոխթաղապետն է, ով 40 տարեկանում կրթություն չունի, նախկինում որևէ տեղ չի աշխատել և դատելով նրա ֆբ գրառումներից որևէ լեզվի չի տիրապետում»:

Ստորև ներկայացնում ենք Արամ Մանուկյանի գրառումները՝ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

aram manukyan 7
aram manukyan 6
aram manukyan 5
aram manukyan 4
aram manukyan 3
aram manukyan 2
aram manukyan 1
Կիսվել