ՄամուլՏեսանյութ

Ցուցարարները փակեցին ԿԳՄՍՆ գնացող Բեյրութի փողոցը

Ցուցարարները փակեցին ԿԳՄՍՆ գնացող Բեյրութի փողոցը

Armlur.am-ը գրում է․ Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մայիսի 8-ի առավոտյան ստորագրահավաք և դասադուլ էր: Ծնողներն ու աշակերտները դեմ են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ աշխատանքից հեռացմանը:

Թե ինչու է տնօրենը հեռացվել աշխատանքից և ինչ հիմքով, ստորագրահավաքի մասնակիցները չէին նշել։ Սակայն լրատվականներին ԿԳՄՍ-ից փոխանցել էին, որ Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին։

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը, որն իբր չի հաղթահարել հարցազրույցի փուլը։ Նշենք, որ հենց այդ փուլում է դրսևորվում սուբյեկտիվ մոտեցումը։ Ստեփանյանը բողոքարկել է արդյունքները, և այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց։

«Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։ Տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի»,– հայտնել են նախարարությունից և ծնողների ու մանկավարժների բողոքի ակցիան գնահատել որպես ուսումնական գործընթացը խաթարելու փորձ։

Այսօր էլ դասադուլը շարունակվում է, և քիչ առաջ ցուցարարները փակեցին ԿԳՄՍՆ գնացող Բեյրութի փողոցը։

Մանրամասները՝ տեսանյութում։