Ցորենը խաշում, ուտում եմ. 61-ամյա Արմենակ Հայրապետյանը հոր մահվանից հետո մնացել է անօգնական (Տեսանյութ)
Ցորենը խաշում, ուտում եմ. 61-ամյա Արմենակ Հայրապետյանը հոր մահվանից հետո մնացել է անօգնական (Տեսանյութ)
News.am-ը գրում է․ 61-ամյա Արմենակ Հայրապետյանը տեսողական խնդիրների պատճառով երկար ժամանակ է, որ չի կարողանում աշխատել։
«Փոքր տարիքից միշտ աշխատել եմ։ Բանվորական կամ հողագործական աշխատանքներ եմ կատարել, բայց հիմա այլեւս չեմ կարողանում։ Մի անգամ՝ հողի վրա աշխատանք կատարելիս աչքերիս առջեւ միանգամից մթնեց։ Հիմա տեսնում եմ ինչ-որ չափով, բայց փայլ չկա։
Բժիշկներն ասում են, որ նախկին տեսողությունս վերականգնել հնարավոր չէ: Հաճախ ընկնում եմ տան մեջ, չեմ կարողանում աշխատել: Վեց տարուց ավել է նաեւ, որ նորմալ չեմ լսում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմենակ Հայրապետյանը։
Արմենակ Հայրապետյանն ընտանիք չունի, հոր մահվանից հետո մնացել է մենակ:
«Ինձ խորթ մայրս է մեծացրել փոքր տարիքից։ Հայրս հիվանդ էր, ես էի պահում։ Նա այս տանը մահացավ՝ 2013 թվականին։ Նրա մահվանից հետո ես մնացի միայնակ: Երկու խորթ քույր եւ երկու եղբայր ունեմ, որոնք ապրում են արտասահմանում եւ երկար ժամանակ է՝ ինձ չեն օգնում»,- ասաց Արմենակը։
Արմենակի կիսակառույց տունը զուրկ է կոմունալ գրեթե բոլոր հարմարություններից։ Նա դժվարությամբ է ջեռուցում տունը եւ ունի հագուստի կարիք:
Տեսանյութը ստորև