Մամուլ

«Ցմահ դատապարտյալն իրավունք կունենա կարճատև մեկնումների». Արտակ Զեյնալյան

«Ցմահ դատապարտյալն իրավունք կունենա կարճատև մեկնումների». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամնանակ անդրադարձել է ՀՀ ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշներին. այս տարի 2 դեպք է գրանցվել:

«Անկախ նրանից՝ անձը ինչի համար է դատապարտված, պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի: Բնականաբար հնարավոր չէ հասնել իդեալական տարբերակի, աշխարհի բոլոր բանտերում այդ երևույթը կա, Հայաստանում պետք է լինի նվազագույնը:

Մշակում ենք ծրագիր, որ համակարգը դառնա ուղղիչ, մարդուն վերադարձնի հասարակություն: Իմ կողմից տրվել է հանձնարարական վերացնելու օրենսդրական արգելքը, որ ցմահ դատապատյալը կամ առանձնապես ցանր հանցագործության համար դատապարտվածն իրավունք չունի կարճատև մեկնումների:

Որոշում կայացնողն Աժ-ն է, բայց մեր կողմից աշխատանքներ կատարվում են»,- ասաց նախարարը:

Կիսվել