Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար. Սերժ Թանկյան
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար։ System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։
Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:
Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:
Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաեւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձեւը հաջորդն է»: