Ազատ խոսք

Ցավ եմ ապրում, որ երկրիս վարչապետի և մտքերը և պահվածքը փնթի են. Հովհաննես Խաչատրյան

Ցավ եմ ապրում, որ երկրիս վարչապետի և մտքերը և պահվածքը փնթի են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննես Խաչատրյանը։

«Ցավ եմ ապրում, որ երկրիս վարչապետի և´մտքերը և´պահվածքը փնթի են:

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխկտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Մարդկանց կարծիքով մենք չունենք անելիք և սպասում ենք իշխանության կողմից ամեն մի բաց թողում քննադատելու:

Չէ´ հարգելիներս (պողոսներ) դա այդպես չէ: Բանը կայանում է նրանում, որ իրենց մտքերով,իրենց պահվածքով տալիս են առիթը քննադատվելու:

Ես հիմա եմ հասկանում թե ինչ իրավիճակի փոխվելուց են խոսում, այո´ փոխվել է, գեղջկական ապրելակերպին փոխարինեց փաշայական կայֆերը գարեջուրը դարձել է գինի, 3րդ մասի ճաղերով փակված տունը դարձել է դաչա,խոզի կաշին քերելը փոխարինվեց ժողովրդի կաշին քերելուն և այն ամենը ինչ մեկ տարի և ավել առաջ երազանք էր դա այսօր արդեն իրականություն է:

Սակայն չի փոխվել մի բան Դասալիքի ստերը,նրա կողմից արվող փիառը,և նրա փնթի լինելը:

Հ.Գ. Փաշինյանական թևի հիսունն անց կանայք Ձեր թագավորը` գինին խմեց դնջացավ,

Դուք էլ օրհնեք օրգանները սրտացավ»:

Կիսվել