Մամուլ

«Ցավում եմ, որ իմ մի սխալ շարադրած միտք, նման բուռն քննարկումների առիթ դարձավ» . Վազգեն Մանուկյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ անդամ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր՝ արդեն հայտնի գրառմանը՝ ներողություն խնդրելով Նադեժդա Սարգսյանի հարազատներից․

«Ներեղություն եմ խնդրում Նադեժդա Սարգսյանի հարազատներից և բոլոր Սարգսյան ազգանունը կրող անձանցից։
Ցավում եմ, որ իմ մի սխալ շարադրված միտք, նման բուռը քննարկումների առիթ դարձավ՝ կրքեր բորբոքեց։ Իրականում իմ գրած խոսքերը (սխալ շարադրմամբ) ուղված էին միմիայն բոլորիս հայտնի Սարգսյանների ընտանիքին և իրենց սպասարկող հանցաքործ ոհմակին, բայց ոչ թե հեռանալ կյանքից այլ առհասարակ քաղաքականությունից, մեր շրջապատից ու երկրից։

Հ․Գ․ իմ անձնական տեսակետը խնդրում եմ չկապել ՔՊԿ տեսակետի և դիրքորոշման հետ․․․»

Կիսվել